Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կոչ է արել իր համաքաղաքացիներին հրաժարվել Pepsi-ի և Coca Cola-ի ընպելիքներն օգտագործելուց: Նա հայտարարել է, որ գազավորված ըմպելիքը վնասակար է առողջությանը:
Չավեսը միևնույն ժամանկ գովազդել է հայրենական արտադրությունը՝ կոչ անելով խմել միայն խաղողի հյութ, որն արտադրում է պետական ընկերությունը:
Պետության ղեկավարը հույս ունի, որ քաղաքացիները կընդունեն իր խորհուրդն ու կհրաժարվեն «կապիտալիստական թուլություններից»:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ երկրի տարածքում գազավորված ըմպելիքների վաճառքն արգելել Չավեսը չի պատրաստվում:







































