Ամերիկացի հայտնի իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդն առաջին անգամ հարցազրույց է տվել իր շուրջ ծավալված սեքսուալ սկանդալից հետո, որը դարձավ նրա կարիերայի խորտակման պատճառ:
Օփրա Ուինֆրիին ուղիղ եթերով տված հարցազրույցում 54-ամյա Կոպերֆիլդը պատմել է, թե ինչպես են երկու տարի առաջ FBI գործակալները հարցաքննել իրեն նախկին «Միս Վաշինգտոն» Լեյսի Քերոլի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով:
Աղջիկը պնդում էր, որ Կարիբյան մասնավոր կղզում Կոպերֆիլդի տունը հագեցած է գաղտնի տեսախցիկներով, որոնցով տանտերը հետևում է իր հյուրերին:
23-ամյա գեղեցկուհու խոսքերով՝ Կոպերֆիլդը հարձակվել է իր վրա՝ փորձելով բռնաբարել: Ավելի ուշ Քերոլն ինքը դատարանի առաջ կանգնեց զրպարտանքի համար:
Սակայն դա չօգնեց Կոպերֆիլդին փրկել հեղինակությունը, և նրա ֆանտաստիկ կարիերան աստիճանաբար խորտակվեց:
Այսօր իլյուզիոնիստը միայնակ ապրում է 50 մլն դոլար արժողությամբ նույն կղզում:







































