ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողբերգական սխալ թույլ կտա, եթե, ինչպես նա է խոստացել, քիմիական զենք կիրառի:
Օբաման նաև ընդգծել է, որ նման գործողությունների ողջ պատասխանատվությունը կընկնի Ասադի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ կարող է քիմիական զենք կիրառեն հնարավոր օտարերկրյա ներխուժման դեպքում:
Մեկնաբանելով սիրիական կողմի հայտարարությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քիմիական զենքի հնարավոր կիրառումը համարել էր անթույլատրելի:









































