Ռուսական «Գազպրոմը» Ադրբեջանից գնվող գազի գինը նվազեցնելու հայտ է ուղարկել: Դա նախատեսված է երկրների միջև ադրբեջանական գազի գնման երկարատև պայմանագրով, որը ռուսական կողմին հնարավորություն է տալիս 2011-ի հունվարից նման բանակցություններ սկսել:
Նույն հայտից ուղարկվել է նաև Թուրքմենստան:
2010-ին Ռուսաստանը Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից գնել է 38 միլիոն խորանարդ մետր գազ: Վերջին երկուսից գնվող վառելիքի գինը «Գազպրոմն» արդեն նվազեցրել է, տեղեկացնում է aze.az-ը: