Գիտնականներն ուսումնասիրում են աստերոիդներից Երկիր մոլորակ եկած մետեորիդները բացահայտելու համար Երկիր մոլորակի վաղ պատմությունը:
Երկիր մոլորակի ստեղծման տեղեկությունների մեծ մասը կորել է երկրաբանական փոփոխությունների, էրոզիայի պատճառով:
Daily Mail-ը հաղորդում է, որ Մերիլենդի համալսարանի, Կարնեգի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրում են Vespa աստերոիդի վրա առաջացած մետեորիդը:
Թիմն ուսումնասիրում է 9 նմուշ` յոթը Անտարկտիկայից և երկուսը՝ աֆրիկյան անապատից` փորձելով պարզել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Երկիր մոլորակն իր ստեղծման օրվանից ի վեր:










































