Megaupload ծառայության հիմնադիր Քիմ Դոտկոմը հրապարակել է երաժշտական մի տեսահոլովակ, որն իր մեջ դիմում է պարունակում նախագահ Բարաք Օբամային:
Երգում ասվում է, որ համացանցի համար պատերազմն արդեն սկսվել է, Հոլիվուդը կառավարում է քաղաքական գործիչներին և իշխանությունները սպանում են նորարարությունները: Նա նախագահին հարցնում է, թե ինչ է պատահել ազատության հետ:
Դոտկոմը օգտատերերին հարցնում է՝ արդյոք նրանք քվեարկելու են Օբամայի օգտին, եթե մինչև նոյեմբերի մեկը Megaupload.com-ը չվերականգնի իր աշխատանքը: 30 հազար դիտողներից 23-ը պատասխանել է` ոչ:










































