Չինաստանում հորդառատ անձրևների և ամպրոպի զոհ է դարձել 95 մարդ, 45 –ը անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Չինաստանի Քաղաքացիական գործերի նախարարությունը:
Ընդհանուր առմամբ վատ եղանակի պատճառով տուժել է 6 մլն մարդ:
Ամենաշատ զոհերը երկրի մայրաքաղաք Պեկինում են, որտեղ վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 37 մարդ:
Անձրևների հետևանքով ավերվել է 29 հզ տուն, ևս 55 հզ շինություն վնասվել է:










































