Չնայած Կոլորադոյի կինոթատրոնում”The Dark Knight Rises,” ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած զանգվածային սպանությանը, ֆիլմը հանգստյան օրերի ընթացքում Հյուսիսային Ամերիկայում 162 միլիոն դոլար արժողությամբ տոմս է վաճառել:
Warner Bros-ը հայտարարել է, որ ֆիլմի եկամուտը գաղտնի կպահվի մինչև երկուշաբթի , բայց այս տեղեկատվությունը հայտնի էր դարձել մի քանի լրատվամիջոցների արդեն կիրակի օրը:
ABC News-ին տված հայտարարության մեջ Warner Bros-ը ասել է, որ զոհերի հիշատակը և նրանց ընտանիքներին հարգելով՝ ֆիլմի հանգստյան օրերի եկամուտների տվյալները կհրապարակվեն երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ զինված անձը ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել էր 12 և վիրավորել 58 մարդու:










































