Ջեյմս Հոլմսը, ով Կոլորադո նահանգում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ գնդակահարել էր 12 մարդու, կանգնել է դատարանի առաջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Դատավոր Ուիլյամ Սիլվեսթերը Հոլմսի համար կարդացել է նրա իրավունքները և հայտնել է, թե ինչում են նրան մեղադրում: Նիստը տևել է գրեթե տասը րոպե:
Սպասվում է, որ Հոլմսին պաշտոնական մեղադրանք կներկայացվի դատարանի հուլիսի 30-ի նիստի ժամանակ:
Ըստ դատախազ Քերոլ Չեմբերսի` չնայած գործի պարզ թվալուն, մեղադրող կողմը պիտի ջանասիրաբար աշխատի, որպեսզի ապացուցի Հոլմսի մեղքը:












































