Վրաստանի կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ երկրում ոչ ծանր հանցագործություն կատարած անձանց դեպքում պատժի այլընտրանքային ձևեր կկիրառվեն, մասնավորապես հասարակական աշխատանքները:
Նախարարի խոսքով, նորամուծությունը նպատակ ունի առաջին հերթին կանխարգելել հանցագործությունները, ինչպես նաև հանցագործների ռեաբիլիտացիան, որպեսզի նրանք հետագայում ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը, հաղորդում է Грузия-online-ը:
«Առաջին փուլում հասարակական աշխատանքները իրականացվելու են տեղական ինքակառավարման մարմիններում, իսկ հետագայում հատուկ այդպիսի հանցագործների համար աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վաշաձեն: