Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում փորձարկվել է տեղական արտադրության առաջին քիմիական հրթիռը: Այն մշակել են Մեշհեդում գտնվող Ֆիրդուսու անվան համալսարանի քիմիայի ֆակուլտետի ինժեներները:
Համալսարանի ղեկավարության մասնակցությամբ օդ է արձակվել երեք հրթիռ: Փորձարկումները հաջող են անցել: Հրթիռային վառելիքը նույնպես մշակվել է տեղի մասնագետների կողմից:









































