Արաբական պետությունների լիգան 100 մլն դոլար կտրամադիր Սիրիայի փախստականների օգնության համար, որոնք գտնվում են այլ պետությունների տարածքում: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հայտարարությունը:
«Արտահերթ խորհրդակցության ժամանակ ԱՊԼ-ն ուղղակի որոշում է կայացրել 100 մլն դոլար նյութական օգնություն ցուցաբերել Սիրիայի փախստականներին, որոնք կենտրոնացած են Սիրիայի սահմանամերձ երկրներում»,- ասել է Ալ-Արաբին Դոհայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ ԱՊԼ արտգործնախարարների արտահերթ հանդիպման ավարտից հետո:
Գլխավոր քարտուղարը նաև հաստատել է ԱՊԼ առաջարկը Սիրիայի նախագահին՝ նրա համար ապահովել անվտանգություն, եթե կամավոր հանձնի իշխանությունը: Ալ-Արաբին, սակայն, չի նշել այդ ծրագրի մանրամասները:







































