Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

Ոստիկան սպանած Գուրգեն Ղամբարյանին` 25 տարի

Նովգորոդի շրջանային դատարանը հրապարակել է ոստիկանին սպանած երկու ավտոաառևանգիչների դատավճիռը: Այս մասին տեղեկացնում է РАПСИ-ին:

26-ամյա Գուրգեն Ղամբարյանին դատապարտել են 25 տարվա ազատազրկման, իսկ 30-ամյա Մոհամեդ Ումարովին` 24 տարվա: Ազատ արձակվելուց ևս 2 տարի նրանց ազատությունը որոշ չափով սահմանափակված կլինի: Բացի այդ, նրանց պարտավորեցրել են 250.000-ական ռուբլի տուգանք վճարել սպանվածի հարազատներին:

Великий Новгород գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ղամբարյանի և Ումարովի հետ միասին դատապարտել են նաև Եպանեշնիկով ազգանվամբ մի տղամարդու, որը նրանց հետ մի շարք առևանգումներ է իրականացրել: Եպանեշնիկովը սպանության հետ առնչություն չի ունեցել. նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման:

Պարզվել է, որ 2011թ.-ի հուլիսի 15-ին Սոլցի քաղաքում Ումարովը և Ղամբարյանն առևանգել են «Վազ 2105» մակնիշի մի ավտոմեքենա: Նրանք շարժվել են Նովգորոդի ուղղությամբ, սակայն Շիմսկ գյուղի մոտ նրանց փորձել է կանգնեցնել պարեկ Վիկտոր Եկիմովը, որը սկսել է հետապնդել: Հանցագործները թողել են ավտոմեքենան և փորձել փախչելով թաքնվել: Եկիմովը, սակայն, կարողացել է հասնել և նրանցից մեկին տապալել գետնին: Սակայն վերջինիս օգնության է հասել նրա համախոհը: Նրանք երկուսով խլել են ոստիկանի զենքը, նրան նստեցրել պահակապարեկային մեքենայի ետևի նստելատեղին, սակայն ոստիկանը շարունակել է դիմադրություն ցույց տալ, ինչի արդյունքում հրազենով սպանել են նրան: Հետո վերցրել են նրա ռադիոկապը, բջջային հեռախոսը, փողերը և անհետացել Սոլցիում:

Եկիմովը հասցրել է մինչեւ մահանալը օգնության հարցում ուղարկել: Դեպքի վայր հասած ոստիկանները տեսել են պարեկի դիակը և հետաքննություն սկսել: Ումարովին և Ղամբարյանին գտել են Սոլցիում. նրանց ձերբակալելու համար ստիպված են եղել զենք կիրառել:

Ձերբակալությանը մասնակցողներին արժանացրել են պետական պարգևների, իսկ Եկիմովին հետմահու պարգևատրել են Արիության մեդալով:

Միաժամանակ ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը ստուգումներ է անցկացրել` պարզելու տեղի ունեցածին առնչվող պատճառները: Ստուգման արդյունքում ավելի քան 30 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Թարգմանությունը` Էլմիրա Մարտիրոսյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում