Հունաստանի Խիոս կղզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 3 մարդ, և առնվազն 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացնում է տեղի ոստիկանությունը, միջքաղաքային ավտոբուսը ընկել է անդունդն ու այրվել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ վթարի վայր է ժամանել շուրջ 20 հրշեջ մեքենա, որոնց հաջողվել է կրակը մարել ու ավտոբուսից դուրս բերել 6 մարդու:
ՃՏՊ-ի պատճառները ճշտվում են, ավտոբուսում գտնվողների թիվը՝ նույնպես:
Անգլալեզու ԶԼՄ-ների տեղեկություններով` ավտոբուսը գահավիժել է 10-մետրանոց բարձրությունից: Զոհերից 2-ի մարմինները հայտնաբերվել են աղետի վայրում, ևս 1 մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:








































