Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Սիրիայի ազատ բանակը խոստանում է պաշտպանել հայերին

Սիրիայի ազատ բանակի սպաները կիրակի՝ Հալեպի «ազատագրման» համար մարտերից առաջ, հայտարարել են, որ կպաշտպանեն քաղաքի կրոնական և ազգային բոլոր փոքրամասնություններին:

Ինչպես հաղորդվում է եգիպտական Al-Ahram թերթի կայքում, YouTube վիդեոհոսթինգում տեսանյութ է տեղադրվել, որում Սիրիայի ազատ բանակի գնդապետ Աբդել Ջաբար Ալ-Օքայդին հայտարարում է, որ «սկսվում է Հալեպի ազատագրումը Ասադի ավազակախմբերի արյունոտ ձեռքերից»: Օքայդին հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը կպաշտպանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում «փոքրամասնություններին՝ քրիստոնյաներին, հայերին, ասորիներին, քրդերին, ալաուիներին, շիաներին և դրուզներին»:

Պարբերականն ընդգծում է, որ Հալեպի հին քաղաքը համարվում է մի շարք կրոնական փոքրամասնությունների, առավելապես քրիստոնյաների և հայերի ծննդավայրը:

Անդրադառնալով ալաուիներին, գնդապետը նշել է, որ նրանք վախենալու կարիք չունեն, քանի որ իրենց պայքարն ուղղված է միայն Ասադի ընտանիքի դեմ:

Հիշեցնենք. Սիրիայի ընդդիմության զինված ջոկատները քաղաքի մատույցների մոտ մարտեր են մղում կառավարական զորքերի հետ: Հյուսիսային ուղղությամբ նրանց հաջողվել է հասնել քաղաքային գծի սահմանին և գրոհել տեղի անվտանգության մարմինների գրասենյակը:

Բացի այդ, ապստամբները գրավել են Հալեպից 10 կմ հյուսիս տեղակայված ուսումնական զինվորական զորամասը, որտեղ զինվորների մի մասը պատանդ են վերցվել, մյուս մասն անցել է ընդդիմության կողմը:

Հալեպում մարտերը շարունակվում են քաղաքների փողոցներում: Ապստամբների տվյալներով՝ բախումների ժամանակ իրենց հաջողվել է խլել հակառակորդի մի քանի տանկ:

Բացի այդ, ըստ ապստամբների՝ իրենց հաջողվել է գրավել Թուրքիայի հետ սահմանակից ևս մեկ շրջան՝ Բաբ Ալ-Սալամը, որը նույնպես գտնվում է Հալեպից հյուսիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում