Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ արևմտյան հատուկ ծառայությունները գաղտնի պլան են մշակել Ասադի ռեժիմի գահընկեցության վերաբերյալ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ասադի ռեժիմի տապալումն արդեն ամենամոտ ժամանակներս իրականացվելու է սիրիացիների ձեռքով: Այդ նպատակով Թուրքիա են ժամանել ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), բրիտանական MI6 հետախուզության և ֆրանսիական հատուկ ծառայությունները գործակալները:
Նրանք ինտենսիվ բանակցություններ են վարում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ասադի ռեժիմի տապալման պլանները տարբեր են՝ գաղտնի ռազմական օգնությունից սկսած, ինչպիսին որ ընդդիմության համար զենքի ու կապի համակարգերի մաքսանենգությունն է, մինչև իրաքյան ոճով ներխուժումը, ինչը քիչ հավանական է:









































