Բրիտանիայում ապրում է ավելի քան 250 հազար անօրինական ներգաղթյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի խորհրդարանական իմիգրացիոն կոմիտեին:
Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ 276 հազար անօրիանական ներգաղթյալների թվում կան մարդիկ, ովքեր չեն երկարացրել իրենց այցագիրը, հետախուզության մեջ գտնվողներ, կամ այնպիսիք, որոնք ապաստան են խնդրում Բրիտանիայից:
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրում անօրիանական ապրում է 4000 օտարերկրացի հանցագործ: Պատգամավորները քննադատում են իշխանություններին անօրինական ներգաղթյալներին արտաքսելու անկարողության համար:









































