Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ստանձնի Հոլոքոստի համար. «Իրականությունն այն է, որ այդ ոճրագործությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում` ֆրանսիացիների կողմից: Նախագահ Ժակ Շիրակի վաստակն այն է, որ 1995 թ. հուլիսի 16-ին նա ընդունել է այդ ճշմարտությունը»,- նշում է Ֆրանսուա Օլանդը:
Նա նշել է նաև, որ Ֆրանսիայի Հանրապետությունը սկզբունքորեն պայքարելու է տարբեր տեսակի հակասեմիտական երևույթների դեմ, որոնք Ֆրանսիայում հրեաների մոտ կարող են լարվածություն առաջացնել:
Այս հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է նախօրեին Դիվեր հեծանվահրապարակի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Այստեղից են 1942 թ. ֆրանսիական ոստիկանները նացիստական ճամբարներ ուղարկել 13 000 հրեաների: Պաշտոնական տվյալներով` 1942-44 թթ. Ֆրանսիայից արտաքսվել է 76 000 հրեա:










































