Աֆղանստանի Հերատ քաղաքի ոստիկանական ակադեմիայում սպանվել են երեք օտարերկրյա պայմանագրային ծառայողներ: Նրանց թարգմանիչը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Զինվորական համազգեստով մարդը կրակ է բացել նրանց ուղղությամբ: Ոստիկանների պատասխան կրակից հետո նա նույնպես սպանվել է:
Դեռևս տեղեկություններ չկան, թե որ երկիրն էին ներկայացնում զոհված պայմանագրային ծառայողները:







































