Գրեմմիի մրցանակակիր, փոփ Աստղ Աշերի խորթ որդին մահացել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ուղեղի վնասվածք էր ստացել դժբախտ պատահարի հետևանքով:
Associated Press-ը հաղորդում է, որ Ատլանտայի Willie A. Watkinsսգո տունը շաբաթ օրը հաստատել է, որ իրենք պատրաստվում են հուղարկավարել 11-ամյա Կայլ Գլովերին: Գլովերը Աշերի նախկին կնոջ` Թամեկա Փոսթերի որդին էր:
Հաղորդվել է, որ տղան մահացել է շաբաթ առավոտյան Ատլանտայի հիվանդանոցում: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին Լանիեր լճում: Իշխանություններն ասում են, որ շարունակում են դեպքի հետաքննությունը:












































