Նախօրեին Զուգդիդիի շրջանում վիրավորված` Վրաստանի 83-ամյա նախկին վարչապետ Օտար Պացացիայի կյանքին վտանգ չի սպառնում, կիրակի օրը տեղեկացնում է Взгляд в Тбилиси թերթի աշխատակիցը` Маэстро հեռուստաընկերության տվյալներով:
Բժիշկների վկայությամբ` վիրավորի վիճակը կայուն է, նրան վիրահատել են, կրակոցից վնասվել են միայն փափուկ հյուսվածքները:
Ինչպես տեղեկացնում է Взгляд թերթը, շաբաթ օրը հրազենային վնասվածքով Վրաստանի Զուգդիդի քաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել կառավարության նախկին ղեկավար Օտար Պացացիան:
Պատահարի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, որոնցից մեկի համաձայն` Պացացիան, որ կառավարությունը ղեկավարել է 1993-1995 թթ., վիրավորվել է հարևանի կողմից, որը զենքի մաքրման ժամանակ պատահաբար կրակել է, երկրորդ անգամ նրան կրակել է հարազատը` իր հասցեին հնչած մեղադրանքների համար:









































