Բրիտանական մամուլի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի 26-ամյա փլեյմեյքեր Դավիդ Սիվան կդառնա անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Սպասվում է, որ իսպանացու շաբաթական աշխատավարձը կկազմի 190 000 եվրո: Այդպիսով կիսապաշտպանն իր վարձատրության չափով կհավասարվի Կարլոս Տևեսին և Յայա Տուրեին:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Սիլվայի շաբաթական աշխատավարձը 130 000 եվրո էր: Թիմի ղեկավարությունը, տպավորվելով իսպանացու ցուցադրած խաղով, որոշել է բարձրացնել առաջատարի աշխատավարձը:






































