Առևանգիչներն ազատ են արձակել Լիբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին, որին գերեվարել էին անցյալ կիրակի օրը Տրիպոլիում: Այս մասին հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով Էլալեմի եղբոր հաղորդագրությունը:
Առևանգվածի եղբոր տեղեկատվության համաձայն` անհայտ անձինք շաբաթ երեկոյան Էլալեմին փոխանցել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներին: Միաժամանակ հայտնի չեն նրա առևանգման պատճառները:
Այժմ Էլալեմը տանն է և իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ Լիբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին հուլիսի 15-ին Տրիպոլիում առևանգել էին անհայտ անձինք: Նա իր մեքենայով գործընկերոջ հետ երթևեկելիս է եղել քաղաքով, երբ նրանց ճանապարհը փակել է զինված անհայտ անձանցով երկու մեքենա:









































