Ոստիկանությունը գտել է Հենրի Մուրի` 770 հազար դոլար արժողությամբ «Արևային ժամացույց 1965» քանդակը, որը գողացել էին հուլիսի 11-ին: Այս մասին հաղորդվում է բրիտանացի քանդակագործների պաշտոնական կայքում:
Հենրի Մուրի աշխատանքը հայտնաբերվել է գողության մասին Crimewatch հաղորդմամբ հայտարարվելուց հետո: Քանդակի մասին տեղեկություն հաղորդելու համար առաջարկվում էր 25 հազար ֆունտ ստեռլինգ պարգև: Ինչպես հաղրոդում է The Daily Mail-ը` անհայտ մի քաղաքացի տեղեկություն է հաղորդել քանդակի մասին, և հնարավոր է եղել այն հայտնաբերել:
Գողության համար կասկածում են Էսսեքս դքսության 18-22 տարեկան երեք բնակիչների: Հայտնի չէ` նրանք քանդակը գողացել են վաճառքի՞, թե՞ որպես մետաղ հանձնելու համար, քանի որ բրոնզե քանդակը կշռում է 21 կգ:










































