Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրք իրավապաշտպանը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Ես շատ հպարտ եմ` առաջին հայ հրատարակիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ ստանալով, դա ինձ խիզախություն է հաղորդում: Բայց չպետք է մոռանալ, որ դեռ շատ անելիքներ ունենք Ցեղասպանության ճանաչման ճանապարհին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք հրատարակիչ Ռագըպ Զարաքոլուն:

Հայտնի թուրք հրատարակիչը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր գործունեությունը սկսել է 1990-ականներին: Այդ ժամանակ Զարաքոլուի կինը զբաղվում էր Թուրքիայում քրդերի իրավունքների պաշտպանության հարցով: 1991թ.-ին Թուրքիայում քրդական լեզվի դեմ օրենքը հանվեց նաև նրա ջանքերի շնորհիվ, թեև արդյունքում տիկին Զարաքոլուն 1994թ. ազատազրկման դատապարտվեց: Քրդական հարցին զուգահեռ` Զարաքոլու ամուսինները սկսեցին զբաղվել նաև Թուրքիայում հայերի իրավունքների պաշտպանության հարցով:

«Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել եմ մորիցս, երբ դեռ երեխա էի: 1990-ականներին սկսեցի զբաղվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հարցով` Բոսնիայի ցեղասպանությունից հետո: Սակայն ես մարդու իրավունքների պաշտպան եմ: Պարզապես Թուրքիայում մարդու իրավունքները ամենից շատ ոտնահարվում են Հայոց ցեղասպանության հարցում, այդ պատճառով որպես իրավապաշտպան չէի կարող շրջանցել այդ հարցը: 1915թ.-ի դեպքերը համապատասխանում են միջազգային փաստաթղթերում ցեղասպանության սահմանմանը, սակայն Թուրքիայում կա խոսքի ազատության խնդիր, ուստի կնոջս 1993թ. թարգմանած գիրքը` Հայոց ցեղասպանության մասին, արգելվեց և գրաքաննությունը հաղթահարվեց 1994թ.-ին»,- պատմում է Ռազըպ Զարաքոլուն:

Այդ ժամանակից ի վեր Զարաքոլուն թուրքերեն է թարգմանել հայ և եվրոպացի գրողների բազում գրքեր` Հայոց ցեղասպանության մասին: Այժմ աշխատում է հայ-թուրքական հարաբերությունների մասին փաստագրական գրքի վրա: Թուրք իրավապաշտպանը կարևորում է երկու ժողովուրդների մինջև երկխոսությունը ոչ թե առաջին դեմքերի մակարդակով, այլ ժողովուրդների ոչ պաշտոնական հարաբերությունների առումով:

Զարաքոլուն համոզված է, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիային ոչ թե կթուլացնի, այլ կհզորացնի: «Ցեղասպանությունն ընդունելու համար Թուրքիան ունի երեք բարդույթ` գաղափարախոսական, հոգեբանական և փոխհատուցման հեռանկարը: Ինչպես Մարտին Լյութեր Քինգը, ես էլ ունեմ երազանք. երազում եմ, որ մի օր Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը»,- հույս է հայտնում Զարաքոլուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում