Այսօր՝ ժամը 00.29-ին, Արտակարգ Իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 4 շենքի 29-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1939 թվականին ծնված Յ. Հակոբյանի դին:







































