1918թ. հուլիսի 22-26-ը ՀՅԴ նախաձեռնությամբ Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը:
Համագումարը մերժեց Ադրբեջանին ենթարկվելու պահանջը, Լեռնային Ղարաբաղը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի հայոց Ազգային խորհուրդ և 7 անձից բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն` Եղիշե Իշխանյանի գլխավորությամբ:
Միաժամանակ, Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմակերպվեց կամավորական մի գունդ, որն անհրաժեշտության դեպքում պաշտպանելու էր երկրամասի հայությանը:
Ղարաբաղի հայության համագումարները, որոնք ընդհանուր առմամբ գումարվեցին 10 անգամ՝ մինչև 1920թ. մայիսի վերջը, ներկայացնում էին տեղի հայության կամքը, քանի որ նրան մասնակցում էին մեկական պատգամավորներ յուրաքանչյուր բնակավայրից:









































