Լիովին ականազերծվել է Ջեյմս Հոլմսի բնակարանը, որին կասկածում են Կոլորադոյում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդու սպանության մեջ:
Ավելի վաղ հայտնում էին, որ ոստիկանությունը կարողացել է վնասազերծել Հոլմսի կողմից տեղադրված թակարդները, սակայն բնակարանում դեռ պայթուցիկներ կան:
Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ Century 16 Movie կինոթատրոնում «Սև ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ անհայտ անձը մտել էր կինոթատրոն, արցունքաբեր գազով սրվակ նետել և կրակ բացել հանդիսատեսի վրա: Արդյունքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել 58-ը, որոնցից 11-ի վիճակը ծայրահեղ է:
Ներկա դրությամբ բոլոր 12 զոհերի մարմինները ճանաչվել են հարազատների կողմից:
Ոստիկանությանը հաջողվել է կասկածյալին` տեղի բնակիչ 24-ամյա Ջեյմս Հոլմսին, անմիջապես ձերբակալել:









































