Եգիպտոսի ՆԳՆ բանտային գործերով վարչությունը թույլ է տվել երկրի նախկին նախագահի կրտսեր որդուն` Գամալին, տեղափոխել բանտային հիվանդանոց` հոր մոտ:
Հուլիսի 16-ին Եգիպտոսի գլխավոր դատախազը հրահանգել էր Հոսնի Մուբարաքին ռազմական հիվանդանոցից տեղափոխել Տորայի բանտի հիվանդանոց: Որոշումը կայացվել էր հատուկ բժշկական հանձնաժողովի զեկույցի հիման վրա, որը զբաղվում է նախկին նախագահի առողջական վիճակի հետազոտմամբ:
Մուբարաքի` բանտ վերադառնալուց անմիջապես հետո նրա որդիները խնդրագիր ներկայացրին իրենց բանտային հիվանդանոց տեղափոխելու մասին` հորը մոտ լինելու նպատակով:







































