Պենտագոնի ներկայացուցիչը իսրայելցի գործընկերների և այլ դաշնակիցների հետ քննարկում է բոլոր հնարավոր սցենարները` կապված Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հետ:
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Իսրայելը ստիպված կլինի հարձակվել և ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը, եթե այն սպառնա Իսրայելի անվտանգությանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան մտադիր է առաջիկա օրերին այցելել Իսրայել` խնդրի քննարկումը այնտեղ շարունակելու համար:
Պենտագոնի տվյալներով` Սիրիայի քիմիական զենքը շարունակում է մնալ Բաշար Ասադի ռեժիմի տիրապետության ներքո և շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ տեղափոխվում է:
Երկրների շրջանում անհանգստություն է առաջացնում քիմիական զենքի կիրառումը ոչ միայն Բաշար Ասադի ռեժիմի կողմից, այլև այն հանգամանքը, որ դա կարող է ընկնել ահաբեկիչների կամ ընդդիմության խմբավորումների ձեռքը:
Ավելի վաղ Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը հայտարարել էր` Սիրիայում չի բացառվում քիմիական զենքի օգտագործումը, սակայն այդ դեպքում ռեժիմը կկորցնի միջազգային ասպարեզում իր վերջին կողմնակիցներին` Ռուսաստանին և Չինաստանին:









































