Չինաստանի մայրաքաղաքին վրա է հասել 60 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը: Դրա հետևանքով արդեն զոհվել է 10 մարդ, հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:
Տարերքի հետևանքով ջրասույզ են եղել ճանապարհները, քամին պոկել է տների տանիքները, հետաձգվել են բոլոր ավիաչվերթները:
Չինաստանի այլ շրջաններում հեղեղի հետևանքով զոհվել է առնվազն չորս, իսկ սողանքներից` վեց մարդ:








































