2012թ-ի հունիսին Վրաստան են հասել 107,8 մլն դոլարի դրամական փոխանցումներ:
Տվյալ գումարը 6,1 մլն դոլարով ավելի քիչ է, քան 2011թ-ի նույն ժամանակաշրջանում իրականացրած փոխանցումների քանակը:
Այս գումարից 54,9 մլն դոլարը ուղարկվել է Ռուսաստանից, որին հաջորդում է Հունաստանը` 12,3 մլն, Իտալիան 8,5 մլն, ԱՄՆ-ն` 6,7 մլն, Ուկրաինան` 3,5 մլն, Թուրքիան` 2,8 մլն, Հնդկաստանը` 2,7 մլն, Իսպանիան 2,3 մլն, դոլար:
Իսկ ահա Վրաստանից 2012թ-ին արտասահման է ուղարկվել 8,7 մլն դոլար, որը 700 000 դոլարով ավելի շատ է, քան անցած տարվա հունիսին: