2012թ. առաջին վեցամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, որով արտահանվում է ադրբեջանական նավթի մեծ մասը, տեղափոխվել է 1.6 միլիոն տոննա թուրքմենական նավթ: 2011թ. նույն ժամանակահատվածում դրանով տեղափոխվել էր 1.1 միլոին տոննա թուրքմենական նավթ:
Այս մասին հաղորդել է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովին:
Թուրքմենական նավթի տեղափոխումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով իրականացվում է Socar Trading-ի Dragon Oil-ի հետ ունեցած պայմանագրի շրջանակներում 2010 թվականից:








































