ՀԱՀ-ի հարավում երկու ուղևորատար ավտոմեքենաների բախման հետևանքով 16 մարդ զոհվել է, 27-ը վիրավոր են: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ճանապարհային ոստիկանության տվյալներով` աշակերտներով լի ավտոբուսը արագընթաց շարժվել է մայրուղով և բախվել մեկ այլ ուղևորատար ավտոբուսի:
Դեռ հայտնի չէ, թե քանի երեխա կա զոհվածների ցուցակում, սակայն հայտնի է, որ չորս մարդ լուրջ վնասվածքներ է ստացել և ճգնաժամային վիճակում է:










































