ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինը հուլիսի 21-ին ստորագրել է արձանագրության վավերացման մասին օրենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) միանալու վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Արձանագրության վավարեցման մասին օրենքը ընդունվել էր Պետդումայի կողմից հուլիսի 10-ին և հաստատվել Դաշնային խորհրդի կողմից հուլիսի 18-ին:
ԱՀԿ-ին միանալուց հետո Ռուսաստանը պարտավորվելու է իջեցնել ներմուծման մաքսերը: Ֆիանսների նախարարության գնահատմամբ` դա իր հերթին 2013թ. կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազմանը 310 միլիարդ ռուբլով:
ԱՀԿ կազմի մեջ մտնելով՝ ռուս սպառողին հասանելի ապրանքների և ծառայությունների որակը կբարձրանա օտարերկրյա ներդրումների հոսքի և մրցակցության զարգացման հաշվին:
Օրենքի քննադատներն իրենց հերթին նշել են, որ ռուսական տնտեսությունը զգալի վնաս կկրի, քանի որ ռուս արտադրողները չեն կարող մրցել արտասահմանյան արտադրողների հետ:











































