Բրիտանացի ոստիկանը Սեվենոկս քաղաքում պարել է Օլիմպիական կրակը դիմավորելու համար հավաքված մարդկանց առջև: Այս մասին հաղորդում է The Daily Mai-ը:
Սպասելով վազորդի հայտնվելուն` ոստիկանն իջել է մոտոցիկլետից և անփույթ սկսել է պարել, որը հանդիսատեսը նկարահանել է և տեղադրել համացանցում:
Ոստիկանի անձը և նպատակները հայտնի չեն: Այնուամենայնիվ, նրա պարը մեծ ոգևորություն է առաջացրել ամբոխի մոտ, որը նրան մեծ ուրախությամբ է ընդունել:
Օլիմպիական կրակի էստաֆետը մեկնարկել է մայիսի 19-ին և պետք է տևի 70 օր: Շաբաթ` հուլիսի 21-ին, օլիմպիական ջահը ժամանել է Լոնդոն, որտեղ կայանալու է էստաֆետի վերջին փուլը:
Լոնդոնում Օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 27-ին:








































