Ֆրանսիական ՊՍԺ-ն ներկայացրել է 2012/13թթ մրցաշրջանի պահեստային նոր մարզահագուստը, որը ստեղծել է Nike ընկերությունը: Նոր մարզահագուստն արդեն իսկ վաճառվում է ակումբային խանութներում և թիմի պաշտոնական կայքում:
Հիշեցնեք, որ 2011/12թթ մրցաշրջանը ՊՍԺ-ն ավարտել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորզոնականում: Իսկ Ֆրանսիայի առաջիկա առաջնությունը փարիզյան ակումբի համար կմեկնարկի օգոստոսի 11-ին` «Լորյան»-ի հետ տնային խաղով:








































