Իսպանական մամուլի տեղեկացմամբ` անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մադրիչը շարունակում է բաց թողնել իր թիմի մարզումները:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որտեղ նրան ցանկանում է տեսնել «բլանկոսներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Մինչ այդ, ակումբները բանակցություններ են վարում, բայց չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Ֆուտբոլիստը չի մասնակցել «Տոտենհեմ»-ի հերթական մարզմանը և, ամենայն հավանականությամբ, չի մեկնի ԱՄՆ` նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքին մասնակցելու:










































