Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Օտարազգի փորձագետները՝ Ռեջեփ Էրդողանի ռուսական այցի մասին (լուսանկարներ)

Հուլիսի 18-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանեց Մոսկվա՝ մի շարք խնդիրների շուրջ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար:

Գլխավորը Սիրիայի հարցն էր: Մասնավորապես, Էրդողանը պետք է Պուտինին համոզեր վերանայել Սիրիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը, որպեսզի վերջինս վետո չդներ հուլիսի 19-ին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվելիք նոր բանաձևի վրա: Հանդիպման ժամանակ Էրդողանը Պուտինին առաջարկել է հիմնել կառավարություն` առանց Ասադի, բայց մերժում է ստացել: Պուտինը հայտարարել է, որ այդ առաջարկն անընդունելի է իրենց համար:

Փոխարենը` կողմերը համակարծիք էին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում: Նրանք քննարկել են նաև հունիսի 22-ին Սիրիայի կողմից Միջերկրական ծովում թուրքական ինքնաթիռի կործանման հարցը, որի վերաբերյալ ունեցած տվյալները ռուսական կողմը նախապես հանձնել էր Թուրքիային:

Ի դեպ, Էրդողանի ռուսական այցից առաջ՝ հուլիսի 6-ին, Փարիզում կայացած «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին: Այդ կապակցությամբ բազմաթիվ ԶԼՄ-ներ գրեցին, որ Դավութօղլուի այս կոչն ուղղված է Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին: Սակայն օրեր անց Թուրքիայի ԱԳՆ-ն հերքեց դա՝ ընդգծելով, որ Դավութօղլուի խոսքերը միտումնավոր խեղաթյուրվել են, և որ նրա ելույթում չի հնչել որևէ երկրի անուն:

Չպետք է մոռանալ նաև այն, որ հունիսի 25-ին Պուտինը ժամանել էր Թուրքիայի հետ վատ հարաբերությունների մեջ գտնվող Իսրայել և չէր մասնակցել հունիսի 26-ին Ստամբուլում բացվող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հոբելյանական գագաթնաժողովին՝ նվիրված ՍՏՀԿ-ի ստեղծման 20-ամյակին: Նույն հունիսի 26-ին Թուրքիան ու Ադրբեջանը Ստամբուլում ստորագրեցին «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման մասին միջկառավարական համաձայնագիրը, որն առնչվում է Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա հասցնելուն:

Ուշագրավ է, որ Էրդողանի ռուսական այցի օրը՝ հուլիսի 18-ին, Վրաստանում էր գտնվում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, որը Վրաստանում հայտարարեց, թե Թուրքիան մշտապես աջակցել, աջակցում և աջակցելու է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի ունենա մոտ ժամանակներս:

Էրդողանի ռուսական այցի մասին արտահայտվել են օտարազգի փորձագետները:

Ադրբեջանցի քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը կանխատեսել էր, որ Էրդողանի ռուսական այցը ձախողվելու է, և որ այս անգամ գործին չեն օգնի Էրդողանի ու Պուտինի անձնական լավ հարաբերությունները. «Սիրիական զարգացումներից հետո Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվեցին թշնամական ճամբարներում: Բացի այդ, Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կան էներգետիկ խնդիրներ (TANAP նախագիծ): Դրա համար էլ կարելի է 100 տոկոս վստահությամբ ասել, որ Մոսկվայում Էրդողանին սպասվում են ոչ թե բարդ, այլ՝ ձախողված բանակցություններ: Այստեղ անգամ չեն կարող օգնել անձնական լավ հարաբերությունները: Ամեն դեպքում շահերը կգերակայեն»:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի թուրքագետ Վլադիմիր Ավատկովի կարծիքով՝ 2012 թվականի հուլիսի 18-ին Էրդողանի կատարած ռուսական այցը երկար տարիների ընթացքում առաջին այցն էր, որը կապված չէր տնտեսության հետ, այլ գործնականում ամբողջովին կապված էր քաղաքականության հետ.

«Սիրիայում և մասնավորապես Դամասկոսում բռնությունների աճի ֆոնին Էրդողանի այցը Մոսկվա պատահական չէր և բավական տեղին էր: Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման դեմ: Սակայն դա ընդհանրապես չէր նշանակում, որ Անկարան պատրաստ է մեղմացնել իր դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ: Դա դիվանագիտական քայլ էր, որի հետևում թաքնված էր իրեն ոչ ձեռնտու սիրիական ռեժիմի վերացման ձգտումը, ինչը սակայն պետք է տեղի ունենա առանց քաղաքացիական պատերազմի սանձազերծման, որը կարող է սպառնալիքի տակ դնել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և խաթարել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում առկա հավասարակշռությունը»:

Ամերիկացի անկախ լրագրող, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի փորձագետ Ջոշուա Կուչերան հիշեցնում է, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել են Ռուսաստանի ու Թուրքիայի առևտրային ու քաղաքական կապերը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ Անկարայի ու Դամասկոսի միջև լարվածության սրումը կարող է լուրջ սեպ խրել ռուս-թուրքական հարաբերություններում. «Հնարավոր է՝ դա արդեն իսկ տեղի է ունենում: Միջերկրական ծովում թուրքական ինքնաթիռի կործանումից հետո Կրեմլը հայտարարեց, որ Սիրիայի գործողությունները չպետք է ընկալվեն որպես սադրանք, ինչը հարուցեց Էրդողանի խիստ դժգոհությունը, ով խստապես քննադատեց ռուսական կողմին»:

Անկարայում գործող Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (USAK) փորձագետ Քերիմ Հասը կարծում է, որ Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է իր ջանքերը՝ Ռուսաստանին համոզելու համար, որ վերջինս հրաժարվի Սիրիային աջակցելուց, ինչը մասնավորապես նկատելի է դարձել F-4 ինքնաթիռի շուրջ առաջացած ճգնաժամից հետո. «Դրա համար էլ Էրդողանի ու Պուտինի հանդիպման գլխավոր քննարկման առարկան դարձավ սիրիական ճգնաժամի կարգավորումը: Թուրքիան առաջարկում է ստեղծել առանց Ասադի ժամանակավոր կառավարություն՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Սակայն Ռուսաստանը չի ցանկանում հրաժարվել Սիրիայում ունեցած իր ձեռքբերումներից: Զենքի համաշխարհային արտահանման 24 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ Սիրիայի ներկայիս ղեկավարությունը զենքի 78 տոկոսը գնում է հենց Ռուսաստանից:

2007-2011 թվականներին Սիրիան 80 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը՝ այն հասցնելով տարեկան 2.5 միլիարդ դոլարի, որից 2 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ռուսական զենքին: Ավելի վաղ Ռուսաստանը զենքի վաճառքի հարցում կորցրեց Իրաքն ու Լիբիան և այժմ չի ցանկանում, որ նույնը կրկնվի Սիրիայի պարագայում, որը ներկայումս Մերձավոր Արևելքում ռուսական զենքի ամենակարևոր գնորդն է:

Բացի այդ, Սիրիայում է գտնվում Տարտուսի ռուսական (խորհրդային) ռազմածովային բազան, որը Ռուսաստանի համար կարևոր է Սև ծովից Սուեզի ջրանցքով դեպի Հնդկական օվկիանոս և Ջիբրալթարի նեղուցով դեպի Ատլանտյան օվկիանոս դուրս գալու պլանում: Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիան ձգտում է ստանձնել տարածաշրջանային զարգացումների կարգավորողի դեր, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է տեղ զբաղեցնել այդ զարգացումների կենտրոնում»:

Ադրբեջանցի քաղաքագետ, Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ մերձավորարևելյան հարցերում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը կարող է դրականորեն անդրադառնալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա.

«Ես բարձր եմ գնահատում Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ: Ի հայտ է գալիս այն ուժը, որը կարող է կոորդինացնել կամ ղեկավարել Մերձավոր Արևելքի գործընթացները: Պուտինն ու Էրդողանը վստահ են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը և ոչ թե մեկ այլ երկիր կամ կազմակերպություն:

Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը հավելյալ ռեսուրսներ է ստեղծում այլ խնդիրների լուծման համար: Եթե կողմերն ավելի մերձենան, ապա դա անմիջականորեն կազդի կովկասյան գործընթացների վրա: Եթե նայենք Ռուսաստանի ու Թուրքիայի տեսանկյունից, ապա Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի գործընթացները կապված են միմյանց հետ: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ երկու երկրների մերձեցումն անպայմանորեն իր ազդեցությունը կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը շահավետ է Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է Էրդողանի բուն ռուսական այցին, ապա դրա նպատակը Սիրիային առնչվող գործընթացների կոորդինացումն է: Այստեղ գոյություն ունի երկու հիմնական պահ, որոնցից մեկն առնչվում է Թուրքիայի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի դիրքորոշմանը: Դրանցից առաջինը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքը կայանում է դրանում (Սիրիայի մասնատման մեջ): Արևմուտքի փոխված դիրքորոշումն Էրդողանին ստիպեց դիմել Պուտինին: Դրա փոխարեն Թուրքիան խոստացավ, որ հանդես կգա Ռուսաստանի գլխավոր սկզբունքի օգտին. Ասադի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը»:

Իսպանական El Pais թերթի թղթակից Պիլար Բոնետն էլ կարծում է, որ Սիրիայի հարցում առկա տարաձայնությունները չեն մթագնում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված լավ հարաբերությունները. «Վերջին տարիներին Մոսկվան ու Անկարան ամրապնդել են երկկողմանի հարաբերությունները: Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է և նրա խոշորագույն գազամատակարարը: Անկարան աջակցում է Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը:

Մոսկվան պայմանագիր է կնքել Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման մասին, իսկ թուրքական շինարարական ընկերությունները Ռուսաստանում կատարում են խոշոր պատվերներ: Տնտեսական ու առևտրային երկու գործընկերներ և տարածաշրջանային երկու երկրներ հանդիսացող Ռուսաստանի ու Թուրքիայի երկկողմանի հարաբերություններն ավելի կարևոր են, քան Սիրիայի հարցում նրանց ունեցած տարաձայնությունները, ինչի մասին վկայում են մոսկովյան հանդիպումից հետո Պուտինի ու Էրդողանի արած հայտարարությունները»:

 

Russian President Vladimir Putin (R) and Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan attend on a press conference after their meeting to discuss differences on Syria as UN Security Council prepared to vote on the conflict, in Moscow's Kremlin on July 18, 2012. Russia said today a decisive battle was in progress in Syria and rejected a Western-backed UN resolution on the crisis as it would mean taking sides with a revolutionary movement.

Russian President Vladimir Putin (R) and Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan speak during a press conference after their meeting to discuss differences on Syria as UN Security Council prepared to vote on the conflict, in Moscow's Kremlin on July 18, 2012. Russia said today a decisive battle was in progress in Syria and rejected a Western-backed UN resolution on the crisis as it would mean taking sides with a revolutionary movement.

Russian President Vladimir Putin (R) and Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan attend on a press conference aftertheir meeting to discuss differences on Syria as UN Security Council prepared to vote on the conflict, in Moscow's Kremlin on July 18, 2012. Russia said today a decisive battle was in progress in Syria and rejected a Western-backed UN resolution on the crisis as it would mean taking sides with a revolutionary movement.

Russian President Vladimir Putin, right, and Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan shake hands at a news conference after their talks in the Kremlin in Moscow, Wednesday, July 18, 2012.

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում