Բելառուսական ԿԳԲ-ն ձերբակալել է 16-ամյա Եկատերինա Սկուրատին, որն առաջինն է լուսանկարել Բելառուսի վրա նետված «թավշե դեսանտին», գրում է «Խարիա-97»-ը:
Իվանեց գյուղի բնակչուհու ձերբակալման մասին տեղեկությունը սոցցանցերում հայտնվեց հուլիսի 20-ին:
Ենթադրվում է, որ հենց Սկունատն է հուլիսի 4-ին Իվենցեում լուսանկարել Բելառուսի վրա շվեդական ինքնաթիռից նետված փափուկ խաղալիքներն ու լուսանկարները փոխանցել 20-ամյա Անտոն Սուրյապինին, որը դրանք տեղադրել է իր կայքում: Տվյալ պահին աղջկա ձերբակալման մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Աղջկա հայրը TUT.BY-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ իր աղջկան ոչ ոք էլ չի ձերբակալել:
Բելառուսի վրա հուլիսի 4-ին նետված «թավշե դեսանտի» հեղինակը Studio Total շվեդական գովազդային գործակալությունն է, որն այդ քայլին էր դիմել՝ ի նշան խոսքի ազատության համար մղվող պայքարի:
Արջուկները նետվել էին թեթև ինքնաթիռից, որը Բելառուսի տարածքում էր հայտնվել Լիտվայի սահմանից: Բելառուսի պաշտոնական իշխանությւնները հերքում են երկրի օդային տարածք ինքնաթիռի ներթափանցման փաստը, իսկ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը համարում են կեղծ:







































