Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ոչ ոք չի հավատում է իր ռոմանտիկ բնույթին:
«Ես փորձում եմ ռոմանտիկ լինել, բայց ոչ ոք ինձ չի հավատում»,- Ռոնալդուին մեջբերում է goal.com-ը:
Պորտուգալացին, ով այժմ հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյկի հետ, թայլանդական հեռուստաալիքներին տված հարզացրույցում հայտնել է, թե ինչն է ամենից շատ գնահատում հակառակ սեռի ներկայացուցիչների մեջ:
«Ես միշտ նայում եմ աղջկա սրտի մեջ, դա ամենակարևորն է: Ինչ վերաբերում է իմ տղային, ապա նա ինձ շատ նման է: Նրա մազերը նման են իմ մազերին, նույնքան գանգուր են և ամուր: Ես քնում և արթնանում եմ նրա հետ: Տղաս միշտ ինձ հետ է»,- ասել է ֆուտբոլիստը:









































