Shirakcentre.org կայքի փոխանցմամբ` այսօր Գյումրիում կայացած ՀՀԿ-ի մարզային կառույցի նիստում, նախորդ օրը մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն, ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը:
Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել քանզի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:









































