Նվազագույնը 18 մարդ է զոհվել, ևս 17-ը ստացել են ծանր վնասվածքներ շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով:
IANS գործակալության տեղեկություններով` ավտոբուսը հայտնվել է քարաթափման հատվածում և 45 մետրից գլորվել անդունդը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Արունաչալ-Պրադեշ նահանգում:
Հիշեցնենք, որ նախօրեին Հնդկաստանում` Յուսուպֆուր գյուղում (Ուտտար-Պրադեշ նահանգ) ՃՏՊ-ի հետևանքով զոհվել էր 14 մարդ, 18-ը ստացել էին տարբեր ծանրության վնասվածքներ:







































