Հյուսիսային Կորեայի լողափերին ուժեղ փոթորիկը խլել է մարդկային կյանքեր և պատճառել զգալի նյութական վնաս: Այս մասին հայտնել է ՑՏԱԿ լրատվական գործակալությունը:
Ավելի շատ տուժել է Կանվոնդո նահանգը, որտեղ զոհվել է 7 մարդ, ավերվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, ջրասույզ եղել գյուղական բնակավայրեր, քանդվել ճանապարհներ, վնասվել էլեկտրալարեր:
Տարերքը զգալի վնաս է պատճառել նաև Խուանհե-Նամդո նահանգում, սակայն վիրավորների մասին տեղեկություններ չկան:










































