Facebook-ը հայտարարել է նոր ծառայության փորձարկման մեկնարկի մասին, որը թույլ կտա գովազդատուներին ցույց տալ գովազդային հայտարարությունները որոնման արդյունքների շարքում: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը: Վճարովի հայտարարությունները էջի վրա չեն երևա որոնման վերջնական արդյունքներով, սակայն կհայտնվեն օգտատերերի կողմից որոնման հարցման մուտքագրման ժամանակ:
Որոնման մեջ գովազդային հայտարարությունների համար Facebook-ում հասանելի կլինին «թիրախային կարգավորումները», այդ թվում ՝ աշխարհագրական վայրը, սեռը, տարիքը և սոցցանցում օգտատիրոջ պրոֆիլում ներկայացված հետաքրքրությունները: Որոնման գովազդային ծառայությունները կվճարվեն click-ների դիմաց:
Նախկինում նման ծառայություն ունեցել է միայն Microsoft ընկերությունը, որի հետ Facebook-ը գործարք է կնքել 2007 թվականին: Արդեն մի քանի տարի է՝ նման ծառայություն ունի նաև Google որոնողական հսկան:









































