Կարմիր ծովի ափերին՝ Եգիպտոսի Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ շնաձկներ են նկատվել, հաղորդում է եգիպտական Akhbar Al-Youm պորտալը: Այդ մասին անմիջապես տեղյակ են պահել բնապահպաններին և փրկարարներին:
Փրկարար ծառայության ղեկավարի խոսքերով՝ շնաձկները նկատվել են Հուրգադայի մոտ՝ Մարինա շրջանում: Այնտեղ անմիջապես ուղարկվել է բնապահպանների երկու մոտորանավակ՝ կենդանիներին ափից հեռու քշելու համար: Սակայն այնտեղ շնաձկներ չեն հայտնաբերվել:
Այնուամենայնիվ փրկարարները և բնապահպանները անվտանգության որոշ միջոցառումներ են ձեռնարկել:








































