ԼՂՀ-ում, սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Բակո Սահակյանը ժողովրդի առաջ կերդվի, որի տեքստը հետևյալն է.
«Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ.
Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության և հանուն մեր ժողովրդի բարեկեցության»:
Նորընտիր նախագահը կերդվի երկրի Սահմանադրության և 17-րդ դարի Կտարակարանի վրա:
Նշենք, որ հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում, ըստ Արցախի ԿԸՀ-ի արձանագրության, ԼՂՀ 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4:










































