Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգում գրանցվել է հերթական երկրաշարժը: Այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյուլսյունլեր գյուղում: Երեկ երեկոյան ժամը 19.20-ին գրանցված այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 բալ:
Զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել, սակայն երկրաշարժը կարճ ժամանակով խուճապ է առաջացրել տեղաբնակների շրջանում:
Երկրաշարժից որոշ ժամանակ անց գրանցվել է ևս երկու երկրաշարժ՝ ավելի փոքր ուժգնությամբ. ժամը 19.24-ին՝ 2.7 բալ և ժամը 19.51-ին՝ 2.6 բալ ուժգնությամբ:









































