Univision հեռուստաընկերության տեղեկացմամբ` Բրազիլիայի նախագահը Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ետ է կանչել իր դիվանագետներին: Ըստ վերջին տվյալների` Բրազիլիայի դեսպանը և աշխատակիցները արդեն լքել են Սիրիայի տարածքը և գտնվում են Լիբիայում: Դեսպան Էդգար Կաշիանոյի խոսքով` աշխատանքներ են տարվում Սիրիայում մնացած Բրազիլիայի քաղաքացիներին ևս դուրս բերելու, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն: Նրանց թիվը Սիրիայում հասնում է մոտ 3000-ի, որոնց մեծ մասն ապրում է մայրաքաղաքում:
Բրազիլիայի դեսպանը Սիրիայում ստեղծված իրավիճակն անվանել է «անհնարին»` պայմանավորված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և բնակիչների միջև տեղի ունեցող բախումներով:









































