Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատար Մելիսա Ֆլեմենգի` սիրիական բանկերը բախվել են այն խնդրի հետ, որ այլևս չունեն կանխիկ գումար: «Ես հենց նոր տեղեկատվություն ստացա այն մասին, որ պետական և մասնավոր բանկերը մնացել են առանց ֆինանսական միջոցների: Ինձ հայտնի չէ` դա վերաբերում է բոլո՞ր բանկերին, թե՞ միայն մի մասին»,- հայտնել է նա:
Ըստ «Խալիջ Թայմս» թերթի տեղեկատվության` Սիրիայի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Ռուսաստանում տպված նոր դրամներ` ստեղծված դեֆիցիտը ծածկելու համար:
Պակասորդը ձևավորվել է մասամբ միջազգային պատժամիջոցների կիրառման, մասամբ էլ անկարգությունների հետ կապված ծախսերի պատճառով:








































